211652_close_icon
views-count33315 դիտում article-date 09:42 03-10-2024

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ հիվանդանոց տեղափոխված՝ 37 շաբաթական հղիության մեջ գտնվող կնոջ պտուղը ծննդաբերությունից հետո գտնվել է մահացած վիճակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժին են զանգահարել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ հարազատների ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Տ-ը․ Պ․-ի մոտ ախտորոշվել է «մահացած պտուղ»:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Հակոբյանի և ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու քննչական բաժնի պետի տեղակալ Քոչար Քոչարյանի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։15 սահմաններում, «Վարդենիս» բժշկական կենտրոնի ծննդատուն տեղափոխված՝ 37 շաբաթական հղիության մեջ գտնվող Տ․ Պ․-ի ծննդաբերությունից հետո պտուղը գտնվել է մահացած վիճակում:

 Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր