1054 դիտում
11:16 03-10-2024
Կոչ ենք անում շտապ միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան և թույլ չտալու, որ լայանածավալ պատերազմի սկսվի. Իրանը դիմել է ՄԱԿ-ի ԱԽ-ին
Իրանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և կանխելու լայնածավալ պատերազմ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, հայտնում է ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի առաքելությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ևս մեկ անգամ կոչ է անում Անվտանգության խորհրդին շտապ և վճռականորեն միջամտել՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ, որ իրավիճակը վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի»,- ասել է Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին՝ ՄԱԿ-ին Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում:
Իրանը հոկտեմբերի 1-ի երեկոյան հրթիռակոծել է Իսրայելը: Ընդհանուր առմամբ, ավելի քան 180 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի հրթիռային զանգվածային հարձակումն իր երկրի վրա որակել է «մեծ սխալ» և ասել, որ «Թեհրանը կվճարի դրա համար»:
«Իրանի ռեժիմը չի հասկանում ինքներս մեզ պաշտպանելու և մեր թշնամիներից վրեժ լուծելու մեր վճռականությունը: Մենք հավատարիմ ենք մնալու մեր սահմանած կանոնին՝ ով հարձակվում է մեզ վրա, մենք հարձակվում ենք նրա վրա»,- ասել է Իսրայելի վարչապետը։
Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «երբեք չի վարանի պաշտպանել Մերձավոր Արևելքում իր ուժերն ու շահերը, և աջակցել Իսրայելի և տարածաշրջանում իր գործընկերների պաշտպանությանը»:

Նմանատիպ նյութեր
23584 դիտում
22:04 04-12-2020
«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, երբեք չէր սկսվի»․ Ռոբերտ Քոչարյան
2028 դիտում
14:53 11-09-2020
Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին
Այս բաժնից
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1144 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան