211652_close_icon
views-count1114 դիտում article-date 09:47 04-10-2024

ՀՀ-ն պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ «պատժելով բոլոր ռազմական հանցագործներին». Ալիևի օգնական

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները՝ «ռազմական հանցագործությունների համար պատասխանատուներին» պատժելու մասին։

«Հայաստանը պետք է ցույց տա իր իրական հավատարմությունն արդարությանն ու հետկոնֆլիկտային խաղաղությանը՝ ճանաչելով իր պետական պատասխանատվությունն այդ բոլոր հանցագործությունների համար, և պատշաճ կերպով հետաքննի ու պատժի բոլոր ռազմական հանցագործներին»,– հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ նման հայտարարություն էր արել նաև Ալիևը, հայտարարելով, որ եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, «պետք» է պատժի «ադրբեջանցիների դեմ վայրագություններ» իրականացնողներին:

Նմանատիպ նյութեր