211652_close_icon
views-count1270 դիտում article-date 15:58 08-04-2014

Մեզ աջակցություն է հարկավոր ոչ միայն Ռուսաստանին պատժելով. Վրաստանի խորհրդարանի խոսնակ

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլիի խոսքով՝ այսօր Եվրոպան հանդիսանում է ոչ միայն Ուկրաինայի անվտանգության, այլ նաև Արևելյան գործընկերության բոլոր անդամ երկրների ապագա հաջողությունների երաշխավորը: Այս մասին ապրիլի 7-ին Վիլնյուսում կայացած ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների նախագահների հանդիպմանը հայտարարել է Ուսուպաշվիլին: Նա ընդգծել է, որ Վրաստանին նույնպես հարկավոր է Եվրոպայի աջակցությունը, սակայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելը բավարար չէ Վրաստանին օգնելու համար: «Մենք համալիր խնդիրներ ունենք և ուրախ ենք, որ մեր գործընկերները գիտակցում են դա»,-ասել է նա՝ մեկ անգամ ևս հաստատելով Վրաստանի նվիրվածությունը եվրոպական զարգացման ուղուն և շեշտելով, որ եվրաինտեգրման մասին որոշումը կայացվել է ոչ մեկ քաղաքական ուժի կողմից: Այն վրաց ժողովրդի կամքն է:

Նմանատիպ նյութեր