20054 դիտում
14:42 06-10-2024
Ահազանգ՝ վարորդներից․ Բագրատաշենի անցակետի աշխատակիցների դանդաղ աշխատանքի հետևանքով կրկին բեռնատարների կուտակումներ են վրացական կողմում․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել բեռնատարների մի խումբ վարորդներ, ովքեր գտնվում են Հայաստան-Վրաստան սահմանի Սադախլո անցակետում և արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում մուտք գործել Հայաստան։
Ըստ նրանց, Բագրատաշենի անցակետի աշխատակիցները շատ դանդաղ են աշխատում, ինչն էլ նման հերթերի գոյացման պատճառ է դառնում։ Ասացին, որ արդեն մի քանի 100 բեռնատար է կուտակվել վրացական կողմում, որտեղ իրենց ասել են, որ ձեր անցակետի դանդաղ աշխատելու պատճառով է նման հերթեր կուտակվել։
Խնդրեցին, որ վերջապես այս խնդիրը լուծվի ու իրենք ստիպված չլինեն հազարավոր կիլոմետրեր անցնելուց հետո օրերով հերթ կանգնեն։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+