211652_close_icon
views-count2005 դիտում article-date 18:19 09-10-2024

Քվինը ողջունել է Հայաստան ժամանած ԱՄՆ կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին

Դեսպան Քվինը ողջունեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին և Ամերիկյան պետությունների կազմակերպության (OAS) հովանու ներքո անցկացվող «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակման» ծրագրին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ կառավարության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ ընդգծելով Հայաստանի և Միացյալ Նահանգների ամուր տնտեսական և կոմերցիոն կապերը, հատկապես՝ տեխնոլոգիաների ոլորտում, որը Հայաստանում դինամիկ զարգացում է ապրում։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Նմանատիպ նյութեր