211652_close_icon
views-count949 դիտում article-date 18:25 20-03-2024

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալել է մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների

Նշանավորելով կանանց պատմության միամսյակը՝ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հյուրընկալեց մի խումբ կանանց՝ կառավարության անդամների, պատգամավորների, ավագանու անդամների, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի «Կատարինե» կին-առաջնորդների ծրագրի ներկայացուցիչների։  

Դեսպանը գովեստով խոսեց Հայաստանի պայծառ ապագայի ու բարեկեցության ապահովմանն ուղղված նրանց նվիրման մասին՝ ընդգծելով  կանանց կարևոր դերը դրական տեղաշարժերն առաջնորդելու հարցում։ 

«Վստահ եմ, որ Հայաստանի ժողովրդավարական առաջընթացի և դիմակայության հարցում խիստ էական է ձեզ նման կանանց ներգրավվածությունը», - ներկաներին ասաց դեսպան Քվինը։

Նմանատիպ նյութեր