19777 դիտում
20:38 12-10-2024
Հայ կինոյի նահապետ Սոս Սարգսյանի՝ Ստեփանավանում բացված հուշարձանին ամեն օր այցելում են սիրելի արտիստի երկրպագուները ոչ միայն Հայաստանից, այլ նաև ԱՊՀ-ից ու աշխարհի տարբեր երկրներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ 2014 թվականի հոկտեմբերի 26-ին Ստեփանավան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց հռչակավոր ու սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ կինոյի նահապետ Սոս Սարգսյանի արձանը, դեռ բացումից րոպեներ անց այն դարձավ ոչ միայն Ստեփանավանցիների, այլ նաև համայն հայության սիրելի վայրերից մեկը:
Արձանի բացմանը ներկա էր այն ժամանակվա Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ բացման պատիվը ընձեռվեց Սոս Սարգսյանի այրուն ու Ստեփանավանի նախկին քաղաքապետ, երջանկահիշատակ Միքայել Ղարաքեշիշյանին:
Լեգենդի հուշարձանի ստեղծման գործը վստահվել էր ճանաչված քանդակագործ-բեմանկարիչ Դավիթ Մինասյանին:
Ինչպես Ստեփանավանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 10 տարի է անցել սիրված դերասանի հուշարձանի բացումից ու մինչև այժմ գրեթե ամեն օր մարդաշատ է լեգենդի արձանը. ժամանում են ոչ միայն Հայաստանի տարբեր մարզերից, ԱՊՀ երկրներից, այլ նաև արտասահմանից, ու բոլորը ծաղիկներ են խոնարհում:
Ինչպես ավելի վաղ Ստեփանավանից հայտնել էր ֆոտոլրագրողը, 2014 թվականին Ստեփանավան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց հռչակավոր և սիրված դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի արձանը: Արձանը տեղադրված է ստեփանավանցիների սիրելի վայր համարվող այգու հարակից հատվածում՝ մեծ վարպետի անունը կրող փողոցի մոտ, որտեղ գտնվում է նաև մեծ վարպետի տունը:
Սիրված դերասանի հուշարձանի ստեղծման պատասխանատու գործը վստահվել էր ճանաչված քանդակագործ-բեմանկարիչ Դավիթ Մինասյանին, ում հետ քանդակագործը երկար տարիներ աշխատել էր:
Բացմանը ներկա էին եղել այն ժամանակ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացման պատիվը ընձեռնվել էր Մեծ հայ Սոս Սարգսյանի այրուն և Ստեփանավանի այն ժամանակվա քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին: Բացմանը ժամանել էին նաև մեծ թվով մտավորականներ, հայ մեծ վարպետի երկրպագուներ:
Արձանի ստեղծման գործում քաղաքապետ Մ. Ղարաքեշիշյանին աջակցել էր նաև ծնունդով ստեփանավանցի, ռուսաստանաբնակ Արտավազդ Բարխուդարյանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քանդակագործը անկեղծացել էր, ասելով. «Արձանի կերպարում ներկայացրել եմ նրա իմաստուն ու բարի լինելը, իսկ վարպետը շատ խորը ու անհանգիստ մարդ էր: Արձանի միջոցով փորձել եմ ներկայացնել նրա մտորումները` երկրի ապագայի հանդեպ ունեցած իր տեսլականով»:
Բացմանը ներկա էին եղել այն ժամանակ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, մարզի գրեթե բոլոր քաղաքապետերը, գյուղական համայնքների ղեկավարները, պատգամավորներ: Ելույթ էին ունեցել Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդը, կինոքննադատ Դավիթ Մուրադյանը, դերասանական իրենց խաղով հանդես էին եկել Ս. Սարգսյանի խաղացած կերպարների հերոսները: Ի դեպ, մինչև արձանի պաշտոնական բացումը Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվել էր սիրված դերասանի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ վարչապետի և պաշտոնյաների հեռանալուց հետո անգամ մռայլ եղանակը չէր դադարեցրել մարդկանց հոսքը Մեծ Վարպետի՝ հայկական կինոյի նահապետի հուշարձանին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2305 դիտում
17:07 14-10-2014
«Թատերական Լոռի» փառատոնն այս տարի նվիրվում է հայ թատրոնի նահապետ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին
1541 դիտում
15:51 17-06-2022
Նախարարը պարզաբանել է ժողովրդական արտիստի և վաստակավոր արտիստի կոչումները վերացնելու մտադրությունը․ NEWS.am
8897 դիտում
11:25 24-10-2019
Այսօր հայ կինոյի լեգենդ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է