1450 դիտում
13:32 13-10-2024
Անվճար ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաների համար
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից․
Անվճար ցերեկային խնամքի ծառայություններ՝ երեխաների համար․ հարցուպատասխան՝ տրամադրվող ծառայություններին դիմելու ընթացակարգի, ծառայությունները մատուցող կազմակերպությունների և այլնի վերաբերյալ:
Հարց 1։ ԼՂ-ից բռնի տեղահանված անձ եմ․ երեխաս արդյոք կարող է օգտվել պետության կողմից տրամադրվող ցերեկային խնամքի ծառայություններից։
Պատասխան։ Այո՛, երեխաների խնամքի ցերեկային ծառայություններից կարող են օգտվել ինչպես ՀՀ, այնպես էլ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները։
Հարց 2։ Ի՞նչ է ներառում ցերեկային խնամքը․ երեխաս արդյոք կարող է անվճար օգտվել, օրինակ՝ լոգոպեդի կամ հոգեբանի ծառայություններից։
Պատասխան։ Այո՛, Ձեր երեխան կարող է անվճար օգտվել լոգոպեդի, հոգեբանի և մի շարք այլ ծառայություններից։ Դրանք ներառում են՝
· երեխաների սոցիալ-հոգեբանական կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացում,
· խոսքային խնդիրների հաղթահարմանն ուղղված ծառայություններ,
· մասնագիտական կողմնորոշում,
· արտթերապիա,
· անձի զարգացում,
· սոցիալական աշխատանք ընտանիքի հետ՝ շահագրգիռ կողմերի ներգրավմամբ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների՝ այդ թվում ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով,
· սոցիալական աշխատանք երեխային շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպության հետ,
· առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական և ուղղորդման ծառայություններ,
· ցերեկային կենտրոն հաճախող երեխաներին սննդային փաթեթի տրամադրում,
· առնվազն մեկ շահառուի անձնական օգնականի ծառայության տրամադրում՝ ելնելով տվյալ երեխայի կարիքներից և այլն։
Հարց 3։ Եթե երեխաս հաշմանդամություն ունի, կարող է արդյոք այդ ծառայություններից օգտվել։
Պատասխան։ Այո՛, կարող է, քանի որ կենտրոններում երեխաներին օգնում են անձնական ուղեկցողները։
Հարց 4։ Սյունիքի մարզում եմ բնակվում, երեխաների խնամքի ցերեկային ծառայություններն արդյոք հասանելի են այս մարզում։
Պատասխան։ Այո՛, երեխաների խնամքի ցերեկային ծառայությունները մատուցվում են ինչպես Երևանում, այնպես էլ Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի և Շիրակի մարզերում։
Հարց 5։ Այս տարի երեխաների ցերեկային խնամքի ծառայությունները ո՞ր հասարակական կազմակերպությունների միջոցով են տրամադրվում։
Պատասխան։ 2024 թ․ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
· «Ձեզ համար» (Արարատի մարզ, հեռ․՝ 091 68 20 21),
· «Երեխաների աջակցության հիմնադրամ» (Կոտայքի մարզ, հեռ․՝ 093 89 42 76),
· «ՍՕՍ-մանկական գյուղեր» (Երևան, Կոտայքի և Տավուշի մարզեր, հեռ․՝ 060 53 33 88),
· «Վորլդ Վիժն Հայաստան» (Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզեր, հեռ․՝ 095 00 51 35),
· «Լիարժեք կյանք» (Լոռու մարզ, հեռ․՝ 093 58 58 44),
· «Մանկական զարգացման հիմնադրամ» (Վայոց ձորի մարզ, հեռ․՝ 096 00 41 46),
· «Հայկական Կարիտաս» (Արարատի մարզ, հեռ․՝ 077 78 86 18),
· «Գործընկերություն և ուսուցում» (Սյունիքի մարզ, հեռ․՝ 094 20 18 17),
· «Ընտանիք և համայնք» (Շիրակի և Արմավիրի մարզեր, հեռ․՝ 093 63 19 70),
· «Խաչմերուկ» (Շիրակի մարզ, հեռ․՝ 091 88 57 22),
· «Առաքելություն Հայաստան» (Երևան, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, հեռ․՝ 093 37 84 11),
· «Արմավիրի զարգացման կենտրոն» (Արմավիրի մարզ, հեռ․՝ 094 50 20 39),
· «Երեխաների պաշտպանության կենտրոն» հիմնադրամ (Տավուշի մարզ, հեռ․՝ 094 37 90 99)։
Հարց 6։ Երեխաս 13 տարեկան է․ կարո՞ղ է օգտվել ցերեկային խնամքի ծառայություններից։
Պատասխան։ Այո՛, ցերեկային խնամքի ծառայություններ կարող են ստանալ 0-18 տարեկան երեխաները։
Հարց 7։ Նույն ընտանիքից արդյոք կարող է երկու կամ ավելի երեխա այցելել նույն կենտրոն։
Պատասխան։ Այո՛, ծրագրով նման սահմանափակում նախատեսված չէ։ Նույն ընտանիքի երեխաները կարող են միևնույն կենտրոն հաճախել՝ առանց բացառության։
Հարց 8։ Արդյոք երեխայիս ծառայությունները կտրամադրվեն անվճար հիմունքով։
Պատասխան։ Այո՛, ծառայությունները տրամադրելու համար որևէ վճար նախատեսված չէ։
Հարց 9։ Ծառայություններն արդյոք հասանելի են շաբաթվա բոլոր օրերին։
Պատասխան։ Երեխաների ցերեկային խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ։
Հարց 10։ Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվելու համար ո՞ւր կարող եմ դիմել։
Պատասխան։ Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Նմանատիպ նյութեր
1286 դիտում
14:31 07-02-2014
Ամփոփվել են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի վերաբերյալ ծրագրի արդյունքները
2001 դիտում
17:41 09-10-2019
Նուբարաշենում բացվել է տարեցների խնամքի ցերեկային կենտրոն՝ բարեգործական ճաշարանով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան