1852 դիտում
17:00 13-10-2024
ԲՏԱ փոխնախարարը «AI Conf 2024»-ի շրջանակում մասնակցել է արհեստական բանականության թեմայով քննարկմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին կայացած AI Conf 2024-ի ընթացքում մասնակցել է «Արհեստական բանականությունը՝ կառավարությունում» թեմայով պանելային քննարկմանը։
Բանախոսների թվում են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, Ռուբեն Սիմոնյանն, իր խոսքում անդրադառնալով Հայաստանում արհեստական բանականության (ԱԲ) ուղղությամբ աշխատող մասնագետների գործունեությանը և ԲՏԱ նախարարության կողմից այդ ներուժը արդյունավետ կիրառելու հնարավորություններին, ընդգծել է, որ մասնավոր ընկերությունների հետ արդեն իսկ նախաձեռնվել է հանդիպում:
«Մոտ 45 հայկական ընկերություններ կան, որոնք թվային լուծումների վրա են աշխատում և թվային լուծումներ են տրամադրում։ Նման հանդիպումների նպատակն է ներկայացնել, թե ինչ տեսլական ունենք, ուր ենք ուզում հասնել, որոնք են լինելու հաջորդ քայլերը, և ունենալ հստակ պլան»,- ասել է նախարարի տեղակալը։
Սիմոնյանը նշել է, որ սկսված է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացը, որի ավարտին կլինեն հստակ ծրագրեր ԱԲ և այլ հիմնական ուղղություններով։ Նախարարի տեղակալի խոսքով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ կառավարությունը և մի շարք միջազգային կազմակերպություններ մեծ գումարներ են հատկացնում թվայնացման ուղղությունը զարգացնելու համար, որոնց արդյունավետ օգտագործումն անչափ կարևորված է։
Ըստ աղբյուրի՝ այնուհետև անդրադարձ է կատարվել ստարտափների զարգացմանն ուղղված՝ նախարարության գործունեությանը։
«Բացի հիմնական նախաձեռնություններն ու ծրագրերն, այս տարի նախաձեռնեցինք և Հայաստան բերեցինք միջազգային հայտնի աքսելերատոր «Plug and Play»-ին, որը 26-շաբաթյա ծրագիր է իրականացնելու, 14-շաբաթյա մենթորություն։ Ծրագրին դիմող ստարտափներ կան, որոնց և՛ պրոդուկտը, և՛ գաղափարը ԱԲ ուղղվածությամբ են»,- նշել է Ռուբեն Սիմոնյանը:
Նախարարի տեղակալը հիշեցրել է նաև, որ Ինժեներական քաղաքում տեղադրված գերհամակարգչի ռեսուրսն էլ անվճար տրամադրվել է ինստիտուտներին, ոլորտի մասնագետներին, և արդեն իսկ շուրջ 20 գիտահետազոտական աշխատանքներ իրականացվում են այդ համակարգչի միջոցով։ Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է՝ գերհամակարգչի օգտագործումը կնպաստի գիտելիքների ձեռքբերման, բարդ խնդիրներին նոր ինովացիոն լուծումներ տալուն և կստեղծի կարողությունների կապիտալ՝ Հայաստանը որպես առաջատար տեխնոլոգիական երկիր տեղորոշելու համար:
Նշվում է, որ քննարկման մյուս բանախոսը՝ Ներսես Երիցյանն, անդրադարձել է տվյալների պահպանման թեմային, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության կողմից իրականացվող աշխատանքներին, կարևորել այդ ուղղությամբ համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը։
Փոխնախարար Սևակ Միքայելյանն էլ խոսել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այն քայլերի մասին, որոնք օգնում են բիզնեսին թվայնացնելու իրենց աշխատանքային գործընթացները։
Քննարկումը վարել է Krisp-ի համահիմնադիր և նախագահ, 10Web-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն, BigStory վենչուրային ֆոնդի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը։

Նմանատիպ նյութեր
826 դիտում
22:13 02-02-2024
ԲՏԱ նախարարը մասնակցել է «Արհեստական բանականության» համաժողովին
2495 դիտում
22:00 26-01-2019
Հայաստանը կարող է լինել մրցունակ արհեստական բանականության ոլորտում. Արմեն Սարգսյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից