23305 դիտում
12:09 14-10-2024
Երևանում թիվ 48 երթուղին սպասարկող «Zhong Tong»-ը բախվել է բնակչի շինության պատին, կա վիրավոր. ըստ վարորդի՝ վթարի մեղավորը եղել է «Lexus»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշտում հաշվառված թիվ 48 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Այվազովսկի և Նոր Արեշ 34 փողոոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի շինության քարե պատին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, ով Երևանի բնակիչ 57-ամյա Արթուր Մ.-ն է, մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ալիկ Հովհաննիսյանն ու պարեկ Հրանտ Աբրահամյանը:
Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում վարորդը՝ Երևանի բնակիչ 48-ամյա Արտակ Պ.-ն պարեկներին և քննիչներին հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է «Lexus» մակնիշի ավտոմեքենան, որի վարոդը վթարային իրավիճակ է ստեղծել, ապա հեռացել դեպքի վայրից:
Այս տեղեկությունը նույնպես պարզվում է:
Լուսանկրաները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+