13184 դիտում
19:21 14-10-2024
Հրդեհ՝ Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղում. անասնագոմի տանիքում այրվել է մոտ 200 հակ անասնակեր. ժամանել են հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերհեր գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի անասնագոմում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված գյուղի 14-րդ փողոցի 7-րդ տան հարևանության գտնվող անասնագոմի տանիքում, որտեղ պահեստավորված է եղել մոտ 200 հակ անասնակեր:
Տարածքը սահմանազատել են պարեկներ Արտյոմ Սեդրակյանն ու Միսակ Հովհաննիսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վայքի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+