211652_close_icon
views-count16100 դիտում article-date 19:10 21-11-2021

Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է անասնակեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ այրվում է 4-րդ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, պահեստավորած անասնակեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 14:21-ին, մարվել՝ 16:18-ին: Այրվել են ծածկի փայտե կառուցատարրերը (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։

Նմանատիպ նյութեր