1507 դիտում
16:22 15-10-2024
«Նոա»-ն մարզիկների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ. ակումբի զարգացման գծով տնօրեն
Երևանի «Փյունիկն», ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իր մարզաբազայում թիմի նախկին պատանի ֆուտբոլիստների դեմքերով նկար է փակցրել և նշել, որ նրանց մուտքն այդ տարածք արգելված է։ Թեմայի շուրջ ArmSport-ն արդեն մեկնաբանություն է ստացել «Փյունիկից»: Մեկնաբանություն ստանալու նպատակով դիմել ենք նաև «Նոային», որի կազմ էլ տեղափոխվել են երևանյան ակումբի պատանի սաները:
«Մեզ համար անընդունելի է անչափահաս ֆուտբոլիստների այսպիսի թիրախավորումը և երեխաների իրավունքների ոտնահարումը. սա դուրս է բարոյական և էթիկական բոլոր նորմերի սահմաններից։
«Նոա» ֆուտբոլային ակումբը մարզիկների գրանցումն իրականացրել է իրավական գործընթացներին համապատասխան՝ վճարելով մարզումային փոխհատուցումներ։ Մենք մեր ֆուտբոլիստների համար ապահովում ենք լավագույն պայմաններ՝ լավագույն ենթակառուվածքների ստեղծման ծրագրեր, բարձրակարգ մարզչական անձնակազմ, սպորտային տեխնիկական հագեցվածություն, վարձատրություն, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։
Մենք պատրաստ ենք մինչև վերջ աջակցելու երեխաներին և ծնողներին՝ դատական կարգով հարցի կարգավորման համար։ Իսկ ապագայում, եթե նրանք տեղափոխվեն այլ ակումբներ և գրանցեն հաջողություններ իրենց ֆուտբոլային կարիերայում, միայն կկիսենք ուրախությունն ու կհետևենք նրանց ձեռքբերումներին»,- ասել է «Նոա» ակումբի զարգացման գծով տնօրեն Աննա Օհանյանը:
Սկզբնաղբյուրը՝ ArmSport.am

Նմանատիպ նյութեր
1796 դիտում
16:53 08-07-2021
VBET-ը դարձել է «Նոա» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
6935 դիտում
20:52 20-05-2024
Մեր ակումբի բարեկամ Լուիշ Ֆիգուն տեսաուղերձ է հղել մեր թիմին՝ մաղթելով հաջողություն վաղվա խաղում․ «Նոա» ՖԱ
4843 դիտում
21:53 22-09-2018
Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին
Այս բաժնից
1702 դիտում
18:09 12-10-2024
Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ. Պետրակով. ArmSport.am
4310 դիտում
16:13 12-10-2024
Միսակ Գլճյանը պտտաձողի վրա կատարեց 500-ից ավել պտույտ՝ գրանցվելով ՀՀ դյուցազնագրքում
1693 դիտում
12:42 12-10-2024
ՀՖՖ-ն շնորհավորել է Նիկիտա Սիմոնյանին ծննդյան 98-րդ տարեդարձի առթիվ