211652_close_icon

VBET-ը դարձել է «Նոա» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count2198 դիտում article-date 16:53 08-07-2021
VBET ընկերությունը և «Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել են համագործակցության մեկնարկի մասին: 

VBET-ը առաջիկա մրցաշրջանում կլինի Հայաստանի փոխչեմպիոնի տիտղոսային հովանավորը և ներկայացված կլինի թիմի խաղային ու մարզումային մարզաշապիկների վրա: «Նոան» և VBET-ը կունենան լայնածավալ մարքեթինգային համագործակցություն՝ մեկտեղելով ջանքերը երկրպագուների համար հագեցած և հետաքրքիր ֆուտբոլային զգացողություններ ապահովելու ուղղությամբ: 

«Սա շատ կարևոր քայլ է՝ թե’ VBET-ի կողմից, թե’ մեր ակումբի կողմից: VBET-ը մեծ ծավալի ներդրումներ է կատարում հայկական ֆուտբոլում, ինչը գնահատելի է: Մենք շատ ուրախ ենք համագործակցության առթիվ և վստահ ենք, որ այն կտա իր պտուղները»,- նշել է «Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանը: 

«Տեսնելով, թե ինչպես է զարգանում «Նոա» ակումբը ոչ միայն խաղադաշտում, այլ նաև խաղադաշտից դուրս, ինչպես է այն կայանում որպես ֆուտբոլային ինստիտուտ, մենք հասկացանք, որ ժամանակն է սկսելու այս համագործակցությունը: Մենք կփորձենք մեր միջազգային փորձը ներդնել նաև Հայաստանում: Վստահ ենք, որ «Նոայի» հետ կարող ենք առավելագույն արդյունքի հասնել»,-նշել է VBET ընկերության սպորտային համագործակցությունների ծրագրերի ղեկավար Ռոբերտ Մարկոսյանը:

Մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել է նաև ակումբի նոր մարզաշապիկները՝ առաջիկա մրցաշրջանի համար: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր