211652_close_icon
views-count1303 դիտում article-date 18:45 15-10-2024

ՏԿԵ նախարարությունում փոխմարզպետերի հետ տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել փոխմարզպետերի հետ խորհրդակցություն՝ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի քննարկման վերաբերյալ։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանն առանձնացրել է մի շարք օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկմանը, խնդիրների արձանագրմանն ու վերացմանը, հայտերի ընդունմանը, և համայնքային խնդիրների առաջնահերթությունների դասակարգմանը։

ՀՀ ՏԿԵ նախարարի խորհրդական Արամ Մելքոնյանը քննարկման ժամանակ շեշետել է, որ համայնքային այցերի ընթացքում նկատվում է դրական տեղաշարժ շինարարական աշխատանքների նորմերի համապատասխանության և թերությունների վերացման մասով։

Նախարաի տեղակալը քննարկման ընթացքում լսել է փոխմարզպետների պարզաբանություններն այն սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ, որոնց մշտադիտարկան ժամանակ խախտումներ են հայտնաբերվել և ժամկետներ հստակեցրել մի քանի ծրագրի ավարտման վերաբերյալ:

ՀՀ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը և Վարչական վերահսկողության վարչության պետ Արկադի Չերչինյանը, խոսելով նախարարություն-մարզպետարան-համայնքներ համագործակցության մասին, առանձնացրել են մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը։

Ամփոփելով նիստը՝ Նարեկ Մանուկյանը փոխմարզպետերին հորդորել է առավել աչալուրջ լինել մշտադիտարկումներ իրականացնելիս, որպեսզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությունն առավել բարձր լինի։

Նմանատիպ նյութեր