211652_close_icon
views-count895 դիտում article-date 18:21 19-05-2023

ՏԿԵ նախարարությունում մարզպետերի մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Խորհրդակցությանն այս անգամ մասնակցում էին նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 6 հարց։

Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը: Գևորգյանը ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։ Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարևորել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ջրային կորուստների կրճատումը։ Կարևորվել է սակավաջրության պայմաններում ոռոգման ռեժիմների և ծավալների կանոնակարգումն՝ ըստ մշակաբույսների և վեգետացիաների քանակի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը ամենշաբաթյա ռեժիմով կքննարկի ոռոգման սեզանին իհայտ եկող խնդիրները։

Հաջորդիվ ՀՀ ՏԿԵՆ տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը ներկայացրել է ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 և 2024 թվականների սուբվենցիայի ծրագրերին առնչվող հարցեր։ Ավետյանը նախարարին զեկուցել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից արդեն իսկ հավանության են արժանացել 259 սուբվենցիոն փաթեթ՝ 87 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որից 46,2 մլրդն՝ պետական բյուջեի համաֆինանսվաորումն է։ Ավետյանը զեկուցել է նաև, որ արդեն իսկ ստացվել են 2024 թվականի՝ 113,8 մլրդ դրամ ընդհանուր արժեքով սուբվենցիոն 372 նախնական հայտ, որից կառավարության մասնաբաժինը կազմում է 60,4 մլրդ դրամ։

ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը նախարարին է զեկուցել ապօրինի ընդերքօգտագործման դեմ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է մարզերում ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացառումը, խիստ վերահսկողության սահմանումը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մարզպետերին է ներկայացրել «վերջին զանգի» կազմակերպման աշխատանքների վերաբեյալ հարցեր։ ԿԳՄՍ փոխնախարարը խնդրել է հետևողական լինել, որպեսզի դպրոցներում բացառվեն Վերջին զանգի հետ կապված դրամահավաքության դեպքերը, ինչպես նաև այդ օրը սահմանել խիստ վերահսկողություն՝ անչափահասների մասնակցությամբ հնարավոր միջադեպքերից խուսափելու համար։

Օրակարգի վերջին հարցով մարզպետների հետ քննարկվել են Համահայկական ամառային ութերորդ խաղերի վերաբերյալ կազմակերպչական հարցեր:

 

Նմանատիպ նյութեր