211652_close_icon
views-count1729 դիտում article-date 13:35 16-10-2024

Թմրանյութի օգտագործման համար թվով 47 ոստիկան հեռացվել է վերջին 5 տարվա ընթացքում. ՆԳՆ

Երեկ ԱԺ-ում լսումների ժամանակ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ թվով 47 ոստիկանի են հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով: 

Tert.am-ը ՆԳ նախարարությունից հետաքրքրվեց՝ ոստիկաններն արդյոք այս տարի են հեռացվել, ի պատասխան ոստիկանությունից հայտնեցին. «Թմրանյութ օգտագործելու համար վերիջն 5 տարվա ընթացքում է 47 ոստիկան հեռացվել համակարգից»:

Հիշեցնենք, որ երեկ ի պատասխան ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի, Վահե Ղազարյանը հայտարարել էր. «Ոստիկանության ծառայողների թմրամիջոց օգտագործելու թեստերի հետ կապված, Դուք երևի տեղյակ չեք, հիմա մենք սկսել ենք ատեստացիաները ոստիկանության ծառայողների կողմից:

Ցանկացած ոստիկան, մինչև ատեստացիա անցնելը, պարտադիր պայման է՝ անցնի թմրամիջոցների օգտագործման հետ կապված թեստը և ունենք մենք արդեն դեպքեր, երբ ոստիկաններ են հեռացվել համակարգից: Թվով 47 ոստիկանի ենք հեռացրել համակարգից թմրանյութ օգտագործելու պատճառով»:

Նմանատիպ նյութեր