211652_close_icon
views-count87068 դիտում article-date 20:00 17-10-2024

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Դավիթաշենում Եղվարդի խճուղին վերածվել է Վենետիկի․ բազմաթիվ ավտոմեքենաների վարորդներ համարանիշները ջրի մեջ են փնտրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, արտակարգ իրավճակ է ստեղծվել Երևանում։ Տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Դավիթաշեն վարչական շրջանում՝ Եղվարդի խճուղուց դեպի Եղվարդ տանող ճանապարհահատվածը վերածվել է Վենետիկի։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ մեծ դժվարությամբ անցնելով նշված ճանապարհահատվածը իջել և ջրի մեջ փնտրում են մեքենայի համարանիշները։ 

Այս պահին երթևեկությունը նշված հատվածում վարորդների համար դարձել է մի իսկական պատուհաս ու նրանք ամենաքաղցր խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանին, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմին, «Վեոլիա ջրին», որ նման բարձիթողի վիճակ են ստեղծել։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր