211652_close_icon

«Աշխարհը հաշվի է նստում ուժեղի, ատամ ցույց տվողի, ինքնասիրություն եւ արժանապատվություն ունեցող պետությունների հետ, այլ ոչ թե նրանց, որ ասում են. բա էս խեղճն ինչ անի, ջեբը գցեցին», Կարեն Քոչարյան

views-count1858 դիտում article-date 22:21 18-10-2024
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը «Հենարան» մամուլի ակումբում, խոսելով Հայաստանում ներքաղաքական իրավիճակի, մարտահրավերների եւ անվտանգային սպառնալիքների մասին, ասաց. «Ներքաղաքական որեւէ օրակարգ չկա, որովհետեւ չկա ներքին քաղաքականություն: Ցավոք սրտի, վաղուց արդեն Հայաստանը դարձել է խամաճիկ ռեգիոնալ եւ աշխարհաքաղաքական ուժերի ձեռքում: Եվ դրա համար ներքաղաքական օրակարգերը սկսվում եւ ավարտվում են հեծանվավազքերով կամ տարբեր հարթակներում ինչ-որ հայհոյախառն կռիվներով: Այնպես որ, այստեղ որեւէ հարց էլ չկա քննարկելու, որովհետեւ ես չեմ պատրաստվում քննարկել ինչ-որ մեկի կամ երկուսի կռիվը, կամ ինչ-որ մեկի սպորտային արշավները։  Այս մասին գրում է aravot.am-ը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանին, այստեղ բավականին լուրջ է ամեն ինչ: Որովհետեւ, ինչպես տեսնում ենք, աշխարհում ջնջվել է ամեն ինչ, այսինքն, խաղի կանոնները ամբողջովին ջնջված են: Կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքական ներկապնակում այլեւս չկա խաղի որեւէ կանոն: Այլ հարց է, որ այս ամեն ինչը երեւի կբերի նոր խաղի կանոնների: Ե՞րբ: չեմ կարող ասել:

Մեզ համար ցավալին այն է, որ այդ ամեն ինչը մեզ շատ մոտ է: Նկատի ունեմ տարածաշրջանը՝ Իսրայելը եւ Գազայի հատվածը, Սիրիան, Լիբանանը եւ մեզ համար աշխարհագրորեն ամենամոտը գտնվող Իրանը: Տարածաշրջանում զարգացումներ են սպասվում Վրաստանում ընտրություններից հետո: Եվ դա երեւում է արդեն այնքան պարզ: Ես կարծում եմ, որ դրան են սպասում նաեւ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, որովհետեւ հասկանում են, որ դրանից հետո են պարզ լինելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական վեկտորի ուրվագծերը: Բնականաբար, նաեւ ԱՄՆ ընտրությունները: Բայց դա ավելի շատ լուրջ պետությունների է վերաբերում:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր