211652_close_icon
views-count952 դիտում article-date 14:21 23-10-2024

Խաղաղության պայմանագրի կնքումով մենք կհասնենք դրան, որ Ադրբեջանը հետ կքաշվի. Ալեն Սիմոնյան

Լո՞ւրջ եք ասում, հիմա դուք ուզում եք, որ ես ձեզ պետք է ինչ-որ զորամիավորումների կորդինատներ տա՞մ, բաց աղբյուրներ կան օգտվեք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրղի այն հարցին, թե  Ադրբեջանի որ տարածքներից պետք է դուրս գա ՀՀ ԶՈՒ-ն:

«Ակնհայտ է, որ ինչ-որ տեղեր մենք  ենք առաջ, ինչ-որ տեղեր իրենք: Վերևից մինչև ներքև  պետք է սահմանը վերհանենք: Եթե սահմանը սահմանազատաված չէ, պարզ է, որ մի տեղ կարող է դուք առաջ լինեք, մի տեղ ես», պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք վտանագավոր չէ հայտարարել, որ հայկական ԶՈՒ-ն սահմանից առաջ է կանգնած, ասաց Սիմոնյանը:

«Առնվազն Տավուշում երկու եռանկյունի կա, որ իրենց եռանկյունը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը գտնվում է իրենց տիրապետության տակ, որը որևիցե մեկի համար գաղտնիք չէ, դա քատեզի վրա էլ է երևում:

Գլոբալ առումով մեր գլխավոր նպատակը սահմանը վերարտադրելն է ու խաղաղության պայմանագիր ստորագրելը, դրանից հետո մեր քաղաքացիները մեր հարևանների հետ առևտուր են անելու, փոխայցեր են անելու:

Խաղաղության պայմանագրի տրամաբանությունը հուշում է, որ  երբ մենք խոսում ենք Ալմաթիի հռչակագրի սկզբունքներից ելնելով սահմանը վերհանելու մասին, դա ենթադրում է, որ եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ճանաչում են, որ այս գծից այն կողմ այլ երկրի տարածք է, պետք է վերականգնի դա:

Ես վստահ եմ, որ խաղաղության պայմանագրի կնքումով մենք դրան կհասնենք և Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն է առաջ, և մենք վեր կհանենք այն սահմանը, որով Հայաստանն անկախացել է սեպտեմբերի 21-ին»:

Նմանատիպ նյութեր