211652_close_icon
views-count901 դիտում article-date 22:20 23-10-2024

Իսրայելական բանակը պնդում է, որ Al Jazeera հեռուստաալիքի սպանված 6 լրագրողները ՀԱՄԱՍ-ի անդամներ են

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, թե Գազայի հատվածում գտել է փաստաթղթեր, ըստ որոնց Կատարի Al Jazeera հեռուստաալիքի վեց լրագրողները պաղեստինյան ՀԱՄԱՍ և «Պաղեստինի իսլամական ջիհադ» խմբավորումների զինյալներ են, գրում է Times of Israel-ը: Փոխանցում է News.am-ը։

Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակել է զոհված լրագրողների անունները. Անաս ալ-Շարիֆ, Ալաա Սալամեհ, Հոսամ Շաբատ, Աշրաֆ ալ-Սարաջ, Իսմայիլ Աբու Օմար և Թալալ ալ-Առուկի:

Զինվորականները հրապարակել են փաստաթղթեր, որոնք, ըստ ՑԱԽԱԼ-ի, պարունակում են անձնակազմի աղյուսակներ, ուսումնական դասընթացների ցուցակներ, հեռախոսային գրքեր և «աշխատավարձի» փաստաթղթեր: Ըստ իսրայելական կողմի՝ փաստաթղթերը «միանշանակորեն ապացուցում են», որ լրագրողները եղել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» համապատասխան ստորաբաժանումների անդամներ։

Al Jazeera-ն պաշտոնապես հերքել է Իսրայելական բանակի վերոնշյալ մեղադրանքները։

Նմանատիպ նյութեր