211652_close_icon
views-count1186 դիտում article-date 18:51 22-06-2024

Իսրայելական բանակը տեղեկացրել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարներից մեկի սպանվելու մասին Լիբանանին հարվածելու հետեւանքով

Լիբանանի արեւմտյան Բեքաա շրջանին հասցված օդային հարվածի հետեւանքով սպանվել է ՀԱՄԱՍ եւ «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորումների զինյալ Այման Գաթման, տեղեկացրել է Իսրայելի բանակը (ՑԱԽԱԼ)։

Իսրայելական բանակի տեղեկության համաձայն՝ Այման Գաթման պատասխանատու էր ՀԱՄԱՍ-ին եւ «Ալ-Ջամաա ալ-Իսլամիա» խմբավորմանը Լիբանանում զենքի մատակարարման համար։

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ անօդաչուի հարվածը հասցվել է Իսրայելի վրա հարձակումների կազմակերպմանը Գաթմայի հանցակցության պատճառով։

 Գաթման սպանվել է Հիարա քաղաքից ոչ հեռու մեքենայով անցնելու ժամանակ, իսրայելական սահմանից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա։

Նմանատիպ նյութեր