20229 դիտում
00:00 24-10-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հոկտեմբերի 14-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակիչ 68-ամյա Ալբերտ Բազեյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ Երևանի 103 շտապօգնության բժիշկների «03» խմբի կողմից։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ, որտեղ էլ պարզվել է, որ Ա. Բազեյանը թունավորումը ստացել է հոկտեմբերի 8-ին, Կորյունի փողոցի շենքերից մեկի բնակարանում՝ ալկոհոլ օգտագործելու հետևանքով։
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով հիվանդանոց տեղափոխված Ա. Բազեյանը Երևանի նախկին քաղաքապետն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
1279 դիտում
14:27 24-09-2023
«Երկրապահ» կամավորական խմբի նախկին ղեկավար Ալբերտ Բազեյանը ձերբակալվել է
1414 դիտում
09:45 26-09-2023
ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը կալանավորվել է
7517 դիտում
09:57 09-06-2017
Պատերազմը հանկարծակի չի սկսվում՝ կարծում է Ալբերտ Բազեյանը. «Փաստ»