1030 դիտում
10:27 24-10-2024
Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են ու նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին. Աբրահամյան
Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են ու նրանց նկատմամբ վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«ՊՆ-ին գրություն էի ուղարկել, որտեղ մտահոգություն էի հայտնել հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունից հետո, զինծառայողների համար ստեղծվող խնդիրների մասին։
Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի հունվարի 1-ից այն արդեն չի գործելու Երևան քաղաքի համար, 2027-ից՝ Երևանի հարակից մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում։ Բացառություն են կազմելու սահմանամերձ բնակավայրերը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու խիստ անհրաժեշտություն կա, իսկ այս օրենքում զինծառայողների համար բացառություն սահմանելն այս առումով խիստ կարևոր է, ՊՆ-ին առաջարկել էի քննարկել եկամտահարկի վերադարձի մասին օրենքում
բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը և այն կառավարության առաջնային օրակարգ բերելը։
Սա հնարավորություն կտա մեր մեծ թվով զինծառայողներին, ովքեր դեռևս բնակարանային խնդիր չեն լուծել, այն ձեռք բերել՝ օգտվելով ծրագրի լայն հնարավորություններից։
ՊՆ-ի պատասխան գրությունը խիստ ապշեցնող է, որովհետև հենց առաջին նախադասությամբ նշվում է, որ «եկամտահարկի վերադարձի իրավասու գերատեսչություն է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»։
Այսինքն զինծառայողների համալրման կամ նրանց համար արտոնություններ սահմանելու հարցը ՊԵԿ-ի խնդիրն է, և թեմայի առաջին շահառուն, ըստ ՊՆ-ի՝ ՊԵԿ-ն է։
Անիմաստ է երկար գրել, թե այսօր, ադրբեջանական սպառնալիքների և չավարտված պատերազմի պայմաններում, ինչպիսի կարևորություն ունի բանակի համալրման խնդիրը ու այս իրավիճակում ՊՆ-ի այսպիսի դիրքորոշումն իրականում խոսում է կառավարության ներսում առկա առավել խորը խնդիրների մասին՝ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքից մինչև գաղափարական։
Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են ու նրանց նկատմամբ կառավարության, հասարակության վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
2998 դիտում
13:50 02-04-2023
Եթե մեր երկրում մարդիկ միմյանց հետ հաղորդակցվեն այլ լեզվով, ապա դա այլևս մեր երկիրը չի լինի․ Կարեն Հեքիմյան
Այս բաժնից
883 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
475 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
730 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը