211652_close_icon
views-count41275 դիտում article-date 12:56 24-10-2024

Ավտովթար՝ Լոռու մարզում. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ. օպերատիվ են գործել Վանաձորի շտապօգնության բժիշկներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան-Մովսես Խորենացի փողոցների հատման խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 28-ամյա Ժորա Այվազյանի վարած «Mercedes» և 34-ամյա Սամվել Նավասարդյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ժ. Այվազյանը, նրա ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արփինե Իշխանյանը և «Opel»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 53-ամյա Անժելա Բալայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կոււրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր