16505 դիտում
08:41 25-10-2024
Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում․ Վանատուր թաղամասի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից․ Հրազդանի հրշեջներին օգնության են հասել Չարենցավանի և Սևանի գործընկերները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ՝ խմբի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ, ում պահանջով լրացուցիչ ժամանել է Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատից, ինչից հետո Հրազդանի փրկարարական ջոկատի հրամանատար Սիմոնյանի որոշմամբ հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ, որից հետո օգնության են հասել Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահագն Կարապետյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Խաչիկ Շահբազյանն ու կրտսեր պարեկ Արման Բաբայանը։
Հրշեջները մի քանի ժամ շարունակ նախ պայքարել են կրակի տարածման դեմ, ապա մարել այն։
Դեպքի վայր է ժամանել նաև Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր վարչականի ղեկավար Առաքելյանը, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» Կոտայքի մարզի ԳԳՄ-ի, և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Կոտայքի մարզի աշխատակիցները։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Անժիկ Հակոբյանին պատկանող թիվ 174 տանը (մոտ 300 քառ․ մ )։ Այրվել է տունն ամբողջությամբ և նկուղը՝ մասամբ։
Այս պահին հրշեջների կողմից իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ։
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կրակը տեսանելի էր մի քանի 100 մետրից։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+