211652_close_icon
views-count3814 դիտում article-date 19:44 23-01-2025

Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում. Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ. պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդի 20-րդ փողոցի տներից մեկի բակում կրակ և ծուխ է նկատվում: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, այնուհետև լրացուցիչ օգնության է ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 
 
Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նշված փողոցի թիվ 23 տան բակում՝ մոտ 1000 քմ տարածքում, որտեղ այրվում են կուտակված արկղեր: 

Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատար Համբարձում Տեր-Պողոսյանի, դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Լևոն Ալավերդյանն ու Արման Պետրոսյանը: 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: 
 
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: 
 
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է, թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր