211652_close_icon
views-count604 դիտում article-date 11:13 25-10-2024

Արցախցիների ՀՀ քաղաքացիության դիմումների ընդունման համար շրջիկ ձևաչափով ծառայություններ են մատուցվում Գեղարքունիքում

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ է մատուցում Գեղարքունիքի մարզում:

Տեղում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ծառայությունները քաղաքացիներին առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներդրել է շրջիկ ծառայություն։

Հոկտեմբերի 23-ին շրջիկ խումբը ծառայություններ է մատուցել Ճամբարակ համայնքի Դրախտիկ, Շողակաթ և Դպրաբակ գյուղերում, հոկտեմբերի 24-ին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար, Սոթք, Դարանակ գյուղերում։

Հոկտեմբերի 25-ին շրջիկ խումբը ծառայություններ կմատուցի
Մաքենիս գյուղում՝ 10.00-12.00,
Լճավան գյուղում՝ 13.00-15.00։

Նմանատիպ նյութեր