523 դիտում
21:52 25-10-2024
Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամ
Թուրքիայի ուժային կառույցները գործողություններ են իրականացրել 31 բնակավայրում և ձերբակալել երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան, տեղեկացնում է TRT Haber-ը։
Նախարարի խոսքով ՝ ձերբակալվածների բնակության վայրերում կատարված խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են թմրանյութեր և հրազեն, ինչպես նաև Անկարայում TUSAS կենտրոնակայանի վրա զինված հարձակումը հաստատող փաստաթղթեր:
Հոկտեմբերի 23-ին Անկարայում TUSAS-ի կենտրոնակայանի մուտքի մոտ երկու պայթյուն է որոտացել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Զոհվել է 5 մարդ, ևս 22-ը տուժել են։ Զինված հարձակմանը մասնակցող երկու անձ սպանվել է։

Նմանատիպ նյութեր
4158 դիտում
20:18 23-01-2016
Բայդենը աջակցել է Թուրքիային, Քրդստանի Աշխատավորական կուսակցության դեմ պայքարին
2650 դիտում
11:51 17-08-2015
Քրդական աշխատավորական կուսակցության անդամները հարձակվել են թուրք ոստիկանների վրա. տեսանյութ
3490 դիտում
11:14 02-05-2016
Կիմ Չեն Ինն արգելել է Կորեայի Աշխատավորական կուսակցության նիստից առաջ բոլոր հարսանեկան ու թաղման արարողությունները
Այս բաժնից
556 դիտում
10:03 26-10-2024
Իսրայելական բանակը հայտարարել է Իրանի թիրախների վրա հարձակման մասին
568 դիտում
22:31 25-10-2024
Նոր Կալեդոնիայի կոնգրեսը չեղարկել է Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագիրը