211652_close_icon
views-count634 դիտում article-date 09:19 27-10-2024

Մեդալներ են հանձնվել Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախի հարցում ունեցած ջանքերի համար

“The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովի ավարտին ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության հետազոտման և ճանաչման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև Արցախի հարցում իրենց հաստատական աջակցության համար Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Մելանի Օ’Բրայենին և Արգենտինայի Տրես դե Ֆեբրերո ազգային համալսարանի պրոֆեսոր Նելիդա Էլենա Բուլգուրջյանին պարգևատրեց Ավրորա Մարդիգանյան հուշամեդալով, իսկ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Անրի Թերիոյին և Պուատիեի համալսարանի պրոֆեսոր Ժուլյեն Զարիֆյանին Հենրի Մորգենթաու հուշամեդալով: 

Հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայությունից։ 

Նմանատիպ նյութեր