1999 թվականի հոկտեմբերի 27-ը դարձել է Հայաստանի նորագույն պատմության ամենաաղետալի և ողբերգական էջերից մեկը․ Ռազմիկ Պետրոսյան
Ռազմիկ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«1999 թվականի հոկտեմբերի 27-ը դարձել է Հայաստանի նորագույն պատմության ամենաաղետալի և ողբերգական էջերից մեկը։ Այդ օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը ցնցեց երկիրը, կտրուկ հարված հասցնելով նրա քաղաքական և պետական կայունությանը։ Ազգային ժողովի դահլիճում սպանվեցին Հայաստանի ամենաազդեցիկ և սիրված պետական գործիչները՝ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև այլ պատգամավորներ և պետական պաշտոնյաներ։
Վազգեն Սարգսյանը՝ պատերազմական տարիների աննկուն ռազմական գործիչ և հետագայում վարչապետ, առանձնանում էր իր հայրենասիրությամբ, հաստատակամությամբ և ժողովրդի հանդեպ ունեցած անմնացորդ նվիրումով։ Նա առաջնորդում էր ժողովրդին դժվար ժամանակներում և իր վճռականությամբ դարձել էր հայկական բանակի կայացման հիմնադիրը։
Կարեն Դեմիրճյանը, լինելով բացառիկ պետական գործիչ և Ազգային ժողովի նախագահ, իր ողջ կյանքի ընթացքում պայքարել էր երկրի առաջընթացի համար։ Նրա քաղաքական գործունեությունը նշանավորվեց պետության զարգացմանը և ժողովրդի բարօրությանը միտված ծրագրերով ու քայլերով։
Այս ողբերգական դեպքը խորը վիշտ ու ցնցում առաջացրեց հայ հասարակության մեջ։ Հոկտեմբերի 27-ի ողբերգությունը ոչ միայն մարդկային կյանքերի կորուստ էր, ազգային անվտանգության և միասնականության նկատմամբ ծանր հարված, նաև նրանց ձևավորած <<Միասնություն>> դաշինքով վեարականգնված ժողովրդի հավատի վիժեցումն էր։
Այսօր, հիշելով այդ օրը, մենք ոչ միայն խոնարհվում ենք զոհվածների հիշատակին, այլև ընդգծում ենք պետության և հասարակության միասնականության կարևորությունը՝ այդպիսի ողբերգական իրադարձությունները բացառելու համար»։