211652_close_icon
views-count2332 դիտում article-date 11:09 27-10-2024

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ է ստացել. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ին իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դիմել է իրավապահներին՝ հայտնելով, որ Մնաց Հարությունյան անունով անձի կողմից սպառնալիքներ է ստացել:

Իրավապաշտպանը հայտնել է, որ Չարենցի փողոցի 4 հասցեում եղած ժամանակ սեպտեմբերի 3-ից մինչև սեպտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում Ֆ. Մ. -ի  ամուսին ներկայացած Մնաց Հարությունյանը համացանցով իր տեսահաղորդումից հետո պահանջել է համացանցից հեռացնել իր ընտանիքի վերաբերյալ բաց տեղեկատվությունը՝ իր հասցեին հնչեցնելով կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող սպառնալիքներ:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր