211652_close_icon
views-count880 դիտում article-date 15:09 27-10-2024

Մոտ մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակում Կիևի վրա

Հոկտեմբերի 27-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Կիևի վրա՝ օգտագործելով մոտ մեկ տասնյակ անօդաչու թռչող սարքեր, որոնք բոլորը խոցվել են քաղաքի ծայրամասերում, հայտնել է վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Նրա հաղորդմամբ՝ տուժածներ կամ ավերածություններ չեն գրանցվել։ Փոխանցում է Azatutyun-ը։

Սումիի շրջանի Ռոմենսկի շրջանում հարձակման են ենթարկվել կարևոր ենթակառուցվածքների էներգետիկ օբյեկտները։ Ընդհանուր առմամբ գիշերը և առավոտյան տարածքը գնդակոծվել է 37 անգամ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ կիրակի գիշերը խոցվել է ուկրաինական 51 անօդաչու թռչող սարք՝ 18-ը՝ Տամբովի, 16-ը՝ Բելգորոդի շրջանի, ևս 4-ը՝ Բրյանսկի, Լիպեցկի և Օրյոլի շրջաններում:

Գիշերը Տամբովի մարզի նահանգապետը հայտնել է անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհի մասին։

Նմանատիպ նյութեր