211652_close_icon
views-count895 դիտում article-date 12:48 13-07-2023

Գիշերը Ուկրաինայի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է կատարվել

Այս գիշեր ռուս զինվորականները հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Կիևում դրա հետևանքով մեկ մարդ մահացել է, հայտնում են տեղական իշխանությունները։ «Պոդոլսկի թաղամասում բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհը մարելիս հայտնաբերվել է մահացածի մարմինը»,- ասել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Տեղի իշխանությունների տվյալներով, Դարնիցկի թաղամասում վիրավորվել է երկու մարդ՝ 18-ամյա աղջիկ և 25-ամյա մի երիտասարդ։ Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ապակու բեկորներից։

Ռուս զինվորականների արձակած անօդաչու սարքերի մեծ մասը հարձակվել է Կիևի և Կիևի շրջանի վրա։

«Այս գիշեր իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակումը զանգվածային է եղել։ Անօդաչու թռչող սարքերը տարբեր ուղղություններով ներխուժել են մայրաքաղաք։ Կիևի օդային տարածքում հակաօդային պաշտպանության ուժերի և միջոցների կողմից հայտնաբերվել և ոչնչացվել են մոտ մեկ տասնյակ թշնամական թիրախներ», - գրել է Կիևի մարզային զինվորական վարչություն ղեկավար Սերգեյ Պոպկոն։

Հուլիսի լույս 13-ի գիշերը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում՝ բացառությամբ Օդեսայի և Խարկովի։ Ուկրաինայի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրում նշվում է 15 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մասին, որոնցից 11-ը խոցվել են պաշտպանության ուժերի կողմից։ Բացի այդ, ըստ հաղորդագրության, 60-ից ավելի ավիահարվածներ են հասցվել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռևս չի մեկնաբանել Ուկրաինայի տարածքին հասցված հարվածները։

Նմանատիպ նյութեր