211652_close_icon
views-count1351 դիտում article-date 16:48 27-10-2024

Ժորա Գրիգորյանը առաջ է անցել թուրք մարզիկից և ոսկի նվաճել ծանրամարտի ԵԱ–ում

Հայ ծանրամարտիկը երկու վարժությունում ցույց է տվել ընդհանուր 233 կգ արդյունք։

Լեհաստանի Ռաշին քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող 55 կգ քաշային Ժորա Գրիգորյանը հաղթող է ճանաչվել։

Հայ ծանրամարտիկը երկու վարժությունում ցույց է տվել ընդհանուր 233 կգ արդյունք (103+130)՝ երեք կիլոգրամով առաջ անցնելով Թուրքիայի արծաթե մեդալակիր Ռամազան Յըլմազից։

Մեկ այլ հայ ծանրորդ՝ Սեյրան Խուդանյանը, զբաղեցրել է 5–րդ տեղը (224 կգ):

Նմանատիպ նյութեր