211652_close_icon
views-count1237 դիտում article-date 12:47 28-03-2024

Արաքսյա Մելիքյանը, Անդրանիկ Միքայելյանը, Ժորա Մարտիրոսյանը և Արսեն Գրիգորյանը. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին, գրում է exclusivelife.am-ը։

Հակոբ Ղազանչյանը «Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:

«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրան Գաբոյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան):

«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակի արժանացավ Արաքսյա Մելիքյանը, Հայաստանի երգի պետական թատրոն, «Շղթա» (Աննա Մարկոսյան):

«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» ճանաչվեց Նառա Սանթոյանը, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ):

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Կարեն Գրիգորյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մերի Սարգսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»:

«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Հակոբ Պողոսյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»:

«Լավագույն երաժշտության հեղինակ» ճանաչվեց Վաչե Շարաֆյանը, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»:

«Լավագույն պիես» համարվեց «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:

«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Սուսաննա Բրիկյանը, «Գերագույն» երկրպագուն»:

«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Անդրանիկ Միքայելյանը, Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ):

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր