211652_close_icon
views-count598 դիտում article-date 10:56 28-10-2024

Եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է եւ աչքի փուշ. Փաշինյան

Յուրաքանչյուր քաղաքացու ապագան փոխկապակցված է ՀՀ համընդհանուր բարեկեցության հետ, որովհետեւ հնարավոր է՝ լավ վաստակել, բայց համընդհանուր թշվառության եւ աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու բերկրանք եւ հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության ու տագնապի  զգացողություն, որ աշխատանքով ձեռք բերածդ կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետեւանքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետեւ, եթե կա լայնածավալ թշվառություն եւ աղքատություն, հատվածական բարեկեցությունը առաջնային թիրախ է եւ աչքի փուշ: Այդ դեպքում ատելություն է ձեւավորվում ցանկացած բարեկեցիկ միջավայրի նկատմամբ:

Հետեւաբար, երբ ես ասում եմ, որ պետական բյուջեն մեր ընդհանուր մեծ ընտանեկան բյուջեն է, դա համերաշխության մասին է:

Պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու նեղ ընտանեկան բյուջեի մի մաս է, որովհետեւ երկրում չկա մի ընտանիք, որի կարիքների բավարարման համար պետական բյուջեից ծախս չի արվում: Օրինակ, բոլոր թոշակառուները թոշակ են ստանում պետական բյուջեից, բոլոր ուսուցիչները, զինվորականները աշխատավարձ են ստանում պետական բյուջեից, բոլոր դպրոցները, ճանապարհները կառուցվում են պետական բյուջեից եւ այլն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր