1156 դիտում
12:26 28-10-2024
Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսը հաջորդ տարի կուղղվի պաշտպանության ոլորտին. ՀՀ ֆինանսների նախարար
Հաջորդ տարվա պետական բյուջեով պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ դրամ։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2025 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Կապիտալ ծախսերի 55,8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին։ Պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 664,7 միլիարդ, որոնք 20 տոկոսով կգերազանցեն 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։ Արդյունքում՝ պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը և 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0,7 տոկոսային կետով»,-նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ հաջորդ տարվա պետական բյուջեի ամբողջ ուժը կենտրոնացած է պաշտպանության ոլորտի զարգացմանը։

Նմանատիպ նյութեր
1625 դիտում
09:25 16-06-2020
Պետական գույքի օտարման գումարի 30 տոկոսը կուղղվի համայնքներին. «Ժամանակ»
2917 դիտում
13:52 09-07-2020
ԱԱԾ շենքի օտարումից ստացված միջոցների 50 տոկոսը կուղղվի համակարգի բնակարանային խնդիրների լուծմանը
5614 դիտում
18:49 05-09-2019
Վարդան Արամյան. Կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ պետք է հնչեցնի կառավարությանը
Այս բաժնից
658 դիտում
13:52 15-01-2025
Վեհափառը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ
1423 դիտում
13:39 15-01-2025
Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա