211652_close_icon
views-count1219 դիտում article-date 21:13 29-10-2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Աստվածածին եկեղեցի կբերվի Անհայտ Սրբի մասունքը

Նոյեմբերի 2-ին՝ շաբաթ օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Բոլոր Սրբերի Տոնը՝ հին և նոր, հայտնի և անհայտ։ Այդ օրը հանդիսանում է Արթիկի Թեմի Մեղրաշեն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու («Լույս Գերեզման») Ուխտի օրը, որտեղ անհայտ սրբի դամբարան կա ամփոփված։ 

Նույն օրը կմատուցվի Սուրբ Պատարագ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի կբերվի Անհայտ Սրբի մասունք։ Պատարագի ավարտին կմատուցվի սուրբ մատաղ։ Սկիզբը՝ 10:00-ին։ Հայտնում են Արթիկի թեմից։
 

Նմանատիպ նյութեր