211652_close_icon
views-count766 դիտում article-date 13:29 30-10-2024

Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում անձնական տվյալներ լրացնելուց. ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել է police-am.info վեբկայքը, որը ոստիկանության www.police.am կայքի կրկնօրինակն է։

«Հայտնում ենք, որ police-am.info-ն կեղծ կայք է, որևէ կապ չունի ՆԳՆ ոստիկանության www.police.am կայքի հետ:

Հորդորում ենք զերծ մնալ անծանոթ կայքերում կամ էջերում անձնական տվյալներ լրացնելուց, ՆԳՆ ոստիկանության անունից ցանկացած տեղեկատվության հետևել բացառապես պաշտոնական լրահոսի միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր