32069 դիտում
11:01 03-11-2024
Մասիսի քաղաքապետը, Նոր Խարբերդի վարչական ղեկավարն ու «Վեոլիա ջուր»-ը լուծում են Նոր Խարբերդի բնակիչների համար 30 տարուց ավելի չկարգավորվող խմելու ջրի, ասֆալտապատման ու արտաքին լուսավորության հարցերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին տարիներին Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ հսկայածավալ աշխատանքներ է իրականացվել թե Մասիս քաղաքում, թե վարչական շրջաններում և այդ ամենի մեջ Դ․ Համբարձումյանի առաջնորդությամբ եղել է շարքային քաղաքացու համար բարեկեցիկ ու ապահով ճանապարհներ, արտաքին լուսավորության խնդիրներ լուծելու հարցը։
Մասիս խոշորացված համայնքի վարչական շրջանների լավագույն ղեկավար է համարվում նաև Նոր Խարբերդի վարչական ղեկավար Նարեկ Կակոյանը, ում ավելի շատ կտեսնես իր վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումներում, քան որոշ վայ չինովնիկների նման՝ կաբինետում։
Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի ճիշտ ու գրագետ աշխատանքի արդյունքում լինում է նաև համագործակցությունը «Վեոլիա ջուր» ընկերության հետ և դրա ապացույցը Մասիս խոշորացված համայնքի բազմաթիվ հատվածներում «Վեոլիա ջրի» կողմից հսկայածավալ աշխատանքների իրականացումն է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է «Վեոլիա ջուր» ընկերության Էրեբունի մասնաճյուղի աշխատակիցները հիմնովին փոխում են Նոր Խարբերդ 11 փողոցի խմելու ջրագիծը, որը կառուցված է եղել դեռ սովետական տարիներին ու ամբողջությամբ մաշված է, ինչի պատճառով էլ միշտ եղել է ջրի կորուստ, որոշ հատվածներում էլ ջրագողության դեպքեր ու հիմա «Վեոլիա ջրի» լավ աշխատանքի շնորհիվ, ինչպես նշում էին նշված փողոցի բնակիչները, իրենց մոտ էլ գարուն եկավ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները ասում էին․ «Շատ գոհ ու շնորհակալ ենք Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանից, մեր վարչական շրջանի ղեկավար Նարեկ Կակոյանից, «Վեոլիա ջրից», որ մի քանի շաբաթ հետո այլևս խմելու ջրի խնիրներ չենք ունենա։ Առանց չափազանցնելու ու քծնանքի ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնենք նրանց, որ վերջապես մեզ կմատակարարվի որակյալ խմելու ջուր ու ջրին կարոտ չենք մնա։ Գրեթե ամեն օր մեր վարչականի ղեկավարը գալիս է և «Վեոլիա ջրի» պատասխանատուներ հեր հետևում է աշխատանքներին ու նաև իմացել ենք, որ ՀՀ Կառավարության Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դ․ Համբարձումյանը քննարկել են, որ հնարավորության դեպքում առաջիկայում կասֆալտապատվի նաև փողոցը և կլուծվի արտաքին լուսավորության հարցը։ Կրկին մեր շնորհակալությունն ենք հայտնում այս լավ գործը կատարողներին, գործ, որը 30 տարուց ավելի չէր իրականացվում»։
Լուսանկարներ ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+