211652_close_icon
views-count1387 դիտում article-date 18:10 03-11-2024

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին

Ֆինլանդիայի արտգործնախարարությունը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Մոսկվայում Ֆինլանդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության ցանկապատի վնասման պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես STT գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Մարյա Լիիվալան, ուրբաթ օրը դիվանագիտական ​​ներկայացուցչության ցանկապատին շվեդերեն մակագրվել է «Ալանդյան կղզիները մերն են» վերտառությունը, իսկ դեսպանատան տարածք ձվեր են նետվել:

Դեսպանի խոսքով՝ ոստիկանությունն արագորեն ձերբակալել է հինգ մասնակից անձանց: 

Նա հայտնել է, որ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն այս հարցի վերաբերյալ նոյեմբերի 2-ին նոտա է հղել ՌԴ ԱԳՆ։

Նմանատիպ նյութեր