916 դիտում
15:45 17-05-2023
ՌԴ-ում սառեցրել են Ֆինլանդիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հաշիվները. Ֆինլանդիայի ԱԳՆ
Ֆինլանդիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանում ֆիննական ներկայացուցչությունների բանկային հաշիվները սառեցվել են, իրավիճակը հետաքննվում է։ Տեղեկացնում է ֆիննական Helsingin sanomat պարբերականը:
«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանում Ֆինլանդիայի ներկայացուցչությունների հաշիվները սառեցված են և չեն կարող օգտագործվել: Իրավիճակը լուրջ է, և հարցը քննվում է», - նշում է պարբերականը:
Բացի Մոսկվայում Ֆինլանդիայի դեսպանատնից, Սանկտ Պետերբուրգում գործում է Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսություն։
Ֆինլանդիայի ԱԳՆ-ի հասարակայնության հետ կապերի ղեկավար Տանելի Դոբրովոլսկին նշել է, որ ստեղծված իրավիճակի մասին հայտնի է դարձել ապրիլի վերջին, երբ հաշիվները սկսեցին չգործել: Նա հայտնել է, որ վերջին երկու շաբաթներին իրավիճակը քննարկվում է Ռուսաստանի իշխանությունների հետ: Պաշտոնյան այլ մանրամասներ չի հաղորդել:

Նմանատիպ նյութեր
2163 դիտում
13:20 06-03-2015
ԱՄՆ-ում սառեցրել են Պուտինի ընկերների բանկային հաշիվները
1473 դիտում
12:11 06-03-2014
ԵՄ֊ը սառեցրել է Ուկրաինայի 18 քաղաքացիների բանկային հաշիվները, այդ թվում՝ Յանուկովիչի և նրա որդիների
3571 դիտում
15:33 22-08-2017
ԱՄՆ-ն սառեցրել է չինական 5 ընկերությունների բանկային հաշիվները. պատճառը Հյս. Կորեայի հետ առևտրային կապն է
Այս բաժնից
949 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
943 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ
931 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները