211652_close_icon
views-count1075 դիտում article-date 18:50 04-11-2024

Նոյեմբերի 1-ին ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից Քրեական ու Համայնքային ոստիկանությունները

ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում նոյեմբերի 1-ին ձևավորվել են չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը՝ Քրեական ոստիկանությունն ու Համայնքային ոստիկանությունը։ Հիշեցնենք, որ Պարեկային ծառայությունն արդեն իսկ ձևավորվել է, իսկ Ոստիկանության գվարդիան ձևավորման փուլում է:

Բարեփոխումների նպատակը առավել մասնագիտացված ստորաբաժանումներ ստեղծելն է, կառուցվածքի արդյունավետությունը երաշխավորելը և կառուցվածքը գործառույթին ծառայեցնելը։

Քրեական ոստիկանություն

▪ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ մայրաքաղաքում և մարզերում գործում են տարածքային ստորաբաժանումներ։
▪ Քրեական ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ նոյեմբերի 1-ից լուծարվել են ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունները։
▪ Քրեական ոստիկանությունն իր նոր կառուցվածքով իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ- հետախուզական գործունեություն։
▪ Տարածքային ստորաբաժանումներում ստեղծվել են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի, կիբեռհանցավորության դեմ պայքարի և այլ ուղղություններով։
▪ Ծառայությունը համալրվել է քրեաբանական ուսումնասիրությունների համար նախատեսված ծրագրային
համակարգերով, թվային տեխնոլոգիաներով:

Համայնքային ոստիկանություն

▪ Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվել են
համայնքային ստորաբաժանումներ։
▪ Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորմամբ պայմանավորված՝ լուծարվել է Ճանապարհային
ոստիկանությունը։
▪ Համայնքային ոստիկանները բոլոր ուղղություններով իրականացնելու են հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու
գործառույթներ։
▪ Ծառայությանը վերապահված է նաև ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ- հետախուզական միջոցառումների գործառույթ:
▪ Համայնքային ոստիկանության գործառույթների շրջանակից դուրս են բերվել ոստիկանության խնդիրներին ոչ բնորոշ մի շարք այլ լիազորություններ։

Նմանատիպ նյութեր