211652_close_icon
views-count1036 դիտում article-date 19:43 06-11-2024

ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի Գուրգեն Արսենյանը

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի նոյեմբերի 7-ին կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ԱԽ քարտուղարների հանդիպմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։

«Շոյգուն հանդես կգա միջազգային, տարածաշրջանային և ազգային անվտանգության ոլորտի իրավիճակի մասին զեկույցով, կտեղեկացնի ԱՊՀ տարածքում մարտահրավերներին և սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին», – նշված է տարածված հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցելու են նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը, Մոլդովայի Սոցիալիստների կուսակցության ներկայացուցիչ Մարչել Չենուշան։

Նմանատիպ նյութեր