1099 դիտում
13:16 07-11-2024
Սպասելի չէր իմ՝ որպես նախարարի, թեկնածու առաջադրելը, բայց առաջարկից հետո տվել եմ գիտակցված համաձայնություն. Սրբուհի Գալյան
Սպասելի չէր, ես զբաղեցնում էի այլ պաշտոն, բայց առաջարկը ստանալուց հետո մտածել եմ ու տվել եմ իմ գիտակցված համաձայնությունը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին սպասելի՞ էր իր թեկնածության առաջադրումը, ապա` նշանակումը:
Հարցին՝ ՔՊ-ի մեղքի և պատասխանատվության բեռը, ձեր վրա էլ է ընկնելու, պատրա՞ստ եք դրան, նա պատասխանեց. «Ես նախկինում այդ բեռը ստանձնած արդեն եղել եմ, երբ հեղափոխությունից հետո զբաղեցրել եմ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, այդ պատասխանատվության գիտակցումը նաև պայմանավորել է իմ համաձայնություն տալը»:
Նախարարը մտավախութուն չունի, որ ՔՊ-ի պատգամավորները մի օր էլ իր դեմ ստորագրահավաք կսկսեն: «Գործադիր մարմնում աշխատող մարդու գործը պետք է լինի գործ անելը և մտահոգություններ ունենալ. կարծում եմ տեղին չէ»,- ասաց Գալյանը:
Նրա խոսքով՝ արդարադատության նախարարի հիմնական անելիքը քաղաքական մակարդակում արդարության հարցի ճիշտ հասցեագրումն է առաջին հերթին և երկրորդը նոր արդարադատության համակարգի կայուն և միասնական չափանիշների վրա հիմնված զարգացումը:
«Այս կոմպոնենտի պահպանմամբ մենք կփորձենք նախ վեր հանել խնդիրը՝ հասկանալու համար թե որտեղ է իրականում արդարության պակասի զգացումը ձևավորվում մեր քաղաքացիների մոտ, հետո կփորձենք կամաց-կամաց սահուն քայլերով լուծել այդ խնդիրը»,- ասաց նա:
Գալյանը նաև վստահեցրեց, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- շեշտեց նա:

Նմանատիպ նյութեր
7453 դիտում
12:24 03-10-2018
Վարչապետի թեկնածու առաջադրելը ձախողված քայլ է լինելու, ռևանշի առումով ոչինչ չի տալու. Էդմոն Մարուքյան. Tert.am
Այս բաժնից
1018 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1498 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1156 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am