211652_close_icon
views-count41007 դիտում article-date 20:30 09-11-2024

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 21-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում․ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված 2 ուղևորները պայմանագրային զինծառայողներ են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սլավիկ Ա․-ն և 21-ամյա Ալիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի և վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ։

Նույն վաշտի պարեկները սահմանազատել են տարածքը և տեղում իրականացրել հերթապահություն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր