211652_close_icon
views-count27205 դիտում article-date 21:14 16-05-2019

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 66–ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. վարորդն ու նրա ուղևորները, ովքեր ՌԴ քաղաքացիներ են, տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Սամվել Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի 35 RZ 385 համարանիշի ավտոմեքենայով Գառնի-Գողթ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Սիմոնյանը, ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, 57-ամյա Տատյանա Գառդովան և 67-ամյա Տատյանա Նուրսովնան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Գառնիի բաժնի օպերատիվ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր