211652_close_icon
views-count82506 դիտում article-date 23:38 10-11-2024

Խոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզում․ «Մուսալեռ» ռեստորանային համալիրում բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից․ ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղում գործող «Մուսալեռ» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Վաղարշապատի, Արմավիրի, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկներ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»։ Ժամանել են նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածումը փորձել են կանխել ռեստորանային համալիրի աշխատակիցները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը, իսկ այս պահին հրշեջները իրականացնում են հետախուզական աշխատանքներ՝ կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու համար։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև շտապօգնության բժիշկների հերթապահ 2 խումբ, ովքեր հերթապահություն են իրականացնում։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Ասքանազ Դավթյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հրդեհի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։

Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում,  որոնք, հնարավոր է, փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։

ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ հրշեջների ժամանումը կրակն ու ծուխը տեսանելի էին  մոտ 1 կմ-ից։

Լուսանկարներն ու  տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր